fbpx
Հասարակություն
16:47 24/01/2019

Երևանում գերեզմանների տարածքները տրվում են անվճար

Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երևանի վարչական տարածքում գերեզմանների տարածքները տրվում են անվճար:

«Քաղաքացիներին խնդրում ենք ընդունել այս տեղեկությունն ի գիտություն և հուղարկավորության հետ կապված գործընթացները, այդ թվում՝ գերեզմանի տարածքի ձեռք բերումը, կատարել գործող օրենքի սահմաններում»,– ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության տեքստում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ