fbpx
Մշակույթ

Երևանում հետաձգվել են մի շարք մշակութային միջոցառումներ

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանում չեղարկվել են մի շարք մշակութային միջոցառումներ։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր նախատեսված բալետային ներկայացումները տեղի չեն ունենալու։

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հետաձգվել են այսօր ու առաջիկա օրերին տեղի ունեցող ներկայացումները։

Հետաձգվել են նաև Ե․ Չարենցի տուն-թանգարանի բոլոր միջոցառումները։

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ