fbpx
Երևան

Երևանում հետիոտնի կանչով լուսացույցեր են գործարկվել

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում լուսացույցի լուսանկար է հրապարակել, որի կից գրառմամբ տեղեկացրել է, որ Երևանում հետիոտնի կանչով լուսացույցներ են գործարկվել։

Նա նշել է, որ դա արվել է երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Կարապետյանը նաև ներկայացրել է, թե որտեղ են գործարկվել լուսացույցերը։

«Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում,
Արշակունյաց պողոտա հհ.12, 15,
Աճառյան փողոց՝ «քարի մոտ»,
Լենինգրադյան փողոց հ.10,
Թբիլիսյան խճուղի հ.73/2,
Զ. Քանաքեռցու փողոց հհ.63, 65 և Զ. Քանաքեռցու փողոց՝ հ.117», – գրել է նա:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218850447517973&id=1405208089

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ