fbpx
Մշակույթ

Երևանում կանցկացվի «Պորտուգալական կինոյի օրեր» միջոցառումը

Հոկտեմբերի 9-ին` ժամը 19:30, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի կունենա «Պորտուգալական կինոյի օրեր» միջոցառման բացման արարողությունը:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախաձեռնությամբ: Այն կարևորվում է բարերար Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյա հոբելյանով, այն նաև առաջին նշանակալի միջոցառումն է՝ միտված հայ-պորտուգալական մշակութային կապերի ամրապնդմանը:

«Պորտուգալական կինոյի օրեր»-ի ծրագիրը ներառում է 5 լիամետրաժ ֆիլմ Պորտուգալիայի պատմության և ժամանակակից կյանքի մասին և կարճամետրաժ ֆիլմերի հավաքածու` բաղկացած 5 ֆիլմից:

Հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ պորտուգալական կինոարվեստի բացառիկ նմուշներին, ինչպես նաև իր համար բացահայտել Պորտուգալիան որպես երկիր, մշակույթ և սոցիում:

Մուտքն ազատ է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Վերեվ