fbpx
Հասարակություն

Երևանում շենքերից մեկի անձրևատար խողովակը թեքվել էր. առկա էր ընկնելու վտանգ

Հուլիսի 14-ին, ժամը 17:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 32 շենքի անձրևատար խողովակը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ