fbpx
Իրավական

12:50 14/8/2019

Երևանում ուշ ժամին հրավառություն իրականացրած երիտասարդը հայտնաբերվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 13-ին, ժամը 00.50-ին մայրաքաղաքում ծառայություն իրականացնող պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները Զաքյան փողոցում հայտնաբերեցին հրավառություն կատարողի:

Ոստիկանությունում պարզվեց նրա ինքնությունը՝ Ալավերդու 20-ամյա մի բնակիչ: Նա խոստովանեց կատարածը:

Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Կրկին հորդորում ենք բոլորին պահպանել համակեցության կանոնները: Ոստիկանությունը հետևողական է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Վերեվ