Տնտեսություն

Երևանում ընթանում են խաղողագործների վերապատրաստման tot (training of trainers) ծրագրով նախատեսված դասընթացները

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ, (ՀԽԳՀ) ACBA ֆեդերացիայի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի, Երևանի կոնյակի գործարանի, Արմենիա Վայն ընկերության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ագրոբիզնեսի գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հետ համատեղ նոյեմբերի 11-15-ը Երևանում կազմակերպվել են խաղողագործների 2019-2020 թթ․ վերապատրաստման ծրագրով նախատեսված դասընթացները։

Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են Ֆրանսիայի առաջատար Ռիչմոնդ համալսարանի մասնագետների կողմից։

Ծրագրի առաջին փուլում ներգրավված են վերոնշյալ կառույցներից դասախոսներ, ֆերմերներ, խորհրդատուներ և փորձագետներ։

Ծրագրի միջոցով ՀԽԳՀ-ն նպատակ ունի վերապատրաստել մասնագետների, որոնք էլ իրենց հերթին կկարողանան կրթել և վերապատրաստել ֆերմերներին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ