fbpx
Ժամանց
19:00 14/02/2020

Երևանը ամենառոմանտիկ քաղաքների տասնյակում է․ TourStat

Երևանը ամենառոմանտիկ քաղաքների տասնյակում է․ TourStat

TourStat զբոսաշրջային կայքը այսօր՝ փետրվարի 14-ին, Վալենտինի օրվա առթիվ ներկայացրել է Եվրոպայի ամենաոմանտիկ քաղաքների վարկանիշը, որոնք հայտնի են զույգերի հանգստի և հանգստյան օրերին ռոմանտիկ ուղևորությունների համար:

Եվրոպայում առավել ռոմանտիկ քաղաքների առաջին տասնյակում են Սանկտ Պետերբուրգը, Փարիզը, Մինսկը, Կալինինգրադը, Պրահան, Եկատերինբուրգը, Ամստերդամը, Բաքուն, Երևանը և Տալլինը:

Սանկտ Պետերբուրգի և Փարիզի օգտին՝ որպես Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների եղել է ձայների 23 տոկոսը, Կալինինգրադի և Մինսկի օգտին՝ 8 տոկոսը, Պրահայի օգտին՝ 7-ը, Եկատերինբուրգի, Ամստերդամի, Բաքվի և Երևանի օգտին՝ 5 տոկոսը ու Տալլինի օգտին՝ 3 տոկոսը:

Վարկանիշը հիմնված է այս տարվա փետրվարին անցկացված առցանց հարցման արդյունքների վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ