fbpx
Արցախ

Երևանը երբևէ չի միջամտել Արցախի ընտրություններին․ Արայիկ Հարությունյան

Արցախում մասնատվածություն չկա, բոլոր թեկնածուները ջերմ են միմյանց հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար և նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

Նշենք, որ Արցախի քաղաքական դաշտի հատվածայնացման մասին տեսակետ էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հարությունյանի խոսքով՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն արժանավոր մարդիկ են, որոնք ավանդ են ներդրել հանրապետության զարգացման գործում, և իրենք լավ հարաբերությունների մեջ են։

«Եկող տարի կայանալիք ընտրությունների ժամանակ կլինեն մրցակցային պայմաններ, իսկ Ղարաբաղը միասնական է, ինչպես և առաջ։ Թող ոչ ոք չկասկածի նրա միասնության մեջ։ Համոզված եմ, որ իմաստությունը կհաղթի»,- ասել է Հարությունյանը՝ բացառելով կեղծումների հնարավորությունն ընտրություններում։

Արայիկ Հարությունյանը բացառել է Երևանի միջամտությունը, ինչպես հիմա, այնպես էլ նախկինում։

«Երևանից երբեէ միջամտություն չի եղել Արցախի ընտրություններին»,-վստահեցրել է նա։

Խոսելով իր մասին, Հարությունյանն ասաց որ տասնութամյակը նշել է բանակում։

«Ես մյուսներից պակաս փորձ չունեմ»,-նշեց նա։

Վիտալի Բալասանյանի հետ համագործակցության հնարավորության մասին հարցին, հաշվի առնելով նրա կտրուկ հայտարարությունները, Հարությունյանը դրական է նայում, եթե Բալասանյանն ինքը համատեղ աշխատանքի կառուցողական մոտեցում և պատրաստակամություն ցուցաբերի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ