fbpx
Մշակույթ
11:15 26/04/2019

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ հոբելյանական փառատոնը կմեկնարկի բրիտանական «Սվինգլները» լեգենդար վոկալ խմբի համերգով

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2019 թվականի ապրիլի 29-ին, ժամը 19:30-ին, Ա. Խաչատրյան համերգասրահում կկայանա բրիտանական «Սվինգլները» /«The Swingles»/ լեգենդար վոկալ խմբի համերգը, որով կազդարարվի «Երևանյան հեռանկարներ» 20-րդ փառատոնի հոբելյանական տարվա մեկնարկը:

Հիսուն տարվա պատմություն և հինգ «Գրեմմի» մրցանակ ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլներն»՝ էստրադային երգիչները, Շարլ Ազնավուրի, Էդիտ Պյաֆի և Միշել Լեգրանի ձայնակցողներն էին, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը:

Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960 թվականինին թողարկած Յոհան Սեբաստաին Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: «Սվինգլների» նորարարական և վիրտուոզ երգեցողությանն անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ: «Սվինգլների» երկացանկը ընգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն:

Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ` Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից:
Երևանում խումբը հանդես կգա «Look Back» (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլների» հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Բիթլզ, Սայմըն և Գարֆունկել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ