fbpx
Հասարակություն

Երևանյան լճի կամրջի վրա բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Նոյեմբերի 20-ին, ժամը 18:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Երևանյան լճի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան լճի կամրջի վրա բախվել են «Nissan March» (վարորդ՝ Դավիթ Չ. ծնված 1993 թ.) և «ՎԱԶ-2105» (վարորդ՝ Լյովա Ղ. ծնված 1949 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Լյովա Ղ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ