fbpx
Երևան

Կանաչապատման ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու Երևանյան լճի տարածքում

Այսօր, հերթական գործակարգավորական խորհրդակցությա ժամանակ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ներկայացրեց, որ արդեն ավարտվել են Երևանյան լճի հարակից տարածքի մաքրման աշխատանքները․«Սանիտարական էտի և չորացած ծառերի հատման աշխատանքները ավարտվել են։ Շուրջ 40 բեռնատար նյութ է դուրս բերվել այդտեղից։ Կատարվել է քարտեզագրում, այս պահին այդ տարածքները ճարտարապետների կողմից նախագծման փուլում են»,- նշեց Բեգոյանը։

Ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի՝ հիմնականում նախատեսվում է սոճուտների, թեթև անտառային զանգվածի և քարապարտեզների հիմնում։

Տիգրան Ավինյանի հարցին, թե երբ պատրաստ կլինի նախագիծը, Արմեն Բեգոյանը նշեց, որ երկու շաբաթից այն պատրաստ կլինի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ