fbpx
Արցախ

Ստեփանակերտում 14-ամյա երեխան ծառից վայր է ընկել ու մահացել. Արցախի ոստիկանություն

Այսօր՝ հունիսի 08-ին, ժամը 11:50-ին «Շտապ օգնության կայան» ՓԲԸԱ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով ներկայացել են Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավիթ փողոցի թիվ 50 հասցե, որտեղ ծառից վայր ընկած և մահացած վիճակում հայտնաբերել են Ա. Պ.-ին (ծն. 2007թ.): Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը:

Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ա. Պ.-ն երկաթյա սանդուղքով բարձրացել է նշված տան բակում առկա բալենու ծառը՝ բերքը քաղելու նպատակով, որտեղից ընկել և մահացել է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ