Հասարակություն
12:04 01/06/2020

Ազատ Դեմոկրատները շնորհավորում են երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը գրառում է կատարել Facebook-ում: Կուսակցությունը շնորհավորում է երեխաների ի իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Մեր սիրելի՛ մանուկներ, ջերմորեն շնորհավորում ենք ամենապայծառ տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մաղթում առողջ ու անհոգ, խաղաղ ու երջանիկ մանկություն:
Թող մանկության ձեր հեքիաթային մոլորակում սերն ու ժպիտը, հոգատարությունն ու ջերմությունը հարատևեն, յուրաքանչյուր բացվող լուսաբաց լինի գունագեղ և քնքշանքով լի, իսկ ձեր պայծառ դեմքերին միշտ շողա անսահման խինդը:
Մեր փոքրիկ բարեկամներ, Դուք եք մեր մեծ ապագան՝ մեր հաջողությունների և ձեռքբերումների անմիջական կրողը, և մենք պետք է մեծ սիրով ու հոգածությամբ ապահովենք և պաշտպանենք մեր վաղվա օրը կերտողների իրավունքները:

Վայելե՛ք ձեր մանկությունը, ուրախացե՛ք և երջանկացրե՛ք բոլորիս:

Մեր սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում ենք ամենապայծառ տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա…

Geplaatst door Ազատ Դեմոկրատներ, Free Democrats op Zondag 31 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ