Առողջապահություն

«Արաբկիր» հիվանդանոցում երեխայի հայրը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչի դեմքին

«Արաբկիր» բժշկական համալիրի Facebook-ի էջում հայտարարություն է տարածել.

«Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ:

Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:

Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ «Արաբկիր» Բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի արդյունքում բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։

Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն»:

‼️‼️‼️Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին <<Արաբկիր>> Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ,…

Geplaatst door Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր op Vrijdag 13 december 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ