fbpx
Աշխարհ

Երեխայի հայրը իր տղայի հետ հայտնվել էր Արևելյան Գերմանիայում

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի ի իր էջում գրել է․

«Նկարում պատկերված Արևմտյան Գերմանիայի զինվորականը օգնում է երեխային անցնել դեպի Արևմտյան Բեռլին՝ կոմունիստների կողմից կառուցվող Բեռլինյան պատի այն հատվածում, որտեղ դեռևս սահմանազատումը փշալարերով էր կատարվում: Այդ շրջանում հազարավոր մարդիկ էին իրենց ընտանիքների և երեխաների հետ փախչում կոմունիստական չարիքից հեռու՝ Արևմտյան Գերմանիա: Ոմանց ընտանիքները ապրում էին երկու կողմերում էլ:

Այս երեխայի հայրը իր տղայի հետ հայտնվել էր Արևելյան Գերմանիայում, որպեսզի տեսնի իր բարեկամներին: Սակայն չէր կարողացել հետ դառնալ Արևմտյան Գերմանիա: Այդ իսկ պատճառով նա որոշել էր, որ որդին պետք է մեծանա մոր հետ և նրան տարել էր դեպի պատի սահման:

Բարեբախտաբար հակառակ կողմում գտնվող զինվորականը իր մեջ խիզախություն էր գտել և անցկացրել էր երեխային դեպի Արևմտյան Բեռլին:

Սառը պատերազմ՝ կոմունիզմի կողմից խեղված մարդկային ճակատագրեր»:

 

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2640708712645053

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ