fbpx
Առողջապահություն

Գորիսից ուղղաթիռով Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխային

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Գորիսից ուղղաթիռով Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխային:

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի:

Փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:

Սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային մի քանի անգամ արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/gev.derdzyan/posts/2369439486690612

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ