fbpx
Աշխարհ

Էրդողանը արդյունավետ է գնահատել Պուտինի հետ ունեցած հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել Twitter-ում։

Նա արդյունավետ է որակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը:

«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո մենք լքեցինք Սոչին»,- գրել է նա:

Նրանց հանդիպումը շարունակվել է շուրջ երեք ժամ, նրանք մամուլի համար հայտարարությամբ հանդես չեն եկել: Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև իրադրությունը Լեռնային Ղարաբաղում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ