fbpx
Սպորտ

Էրլինգ Հոլանդը կրկնել է Բաստենի, Սիմեոնեի, Դրոգբայի ռեկորդը

Ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկնել է հոլանդացի Մարկո վան Բաստենի, արգենտինացի Դիեգո Սիմեոնեի ու իվուարցի Դիդյե Դրոգբայի ռեկորդը:

19-ամյա նորվեգացին դարձավ պատմության 4-րդ ֆուտբոլիստը, որը 4 գոլ է խփում Չեմպիոնների լիգայում իր առաջին 2 խաղում: Այս մասին «Թվիթերում» հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հոլանդը գոլով աչքի ընկավ ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղում: «Էնֆիլդում» կայացած խաղն ավարտվեց 4-3 հաշվով՝ հօգուտ անգլիական թիմի: Ավելի վաղ նորվեգացին հեթ-տրիկ էր ձևակերպել բելգիական «Գենկի» հետ խաղում (6-2):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ