fbpx
Սպորտ

Էրիկսենի համար պայքարին միացավ նաև ՊՍԺ-ն. Daily Mail

«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտնվել է հերթական ակումբի հետաքրքրության ոլորտում:

«Ռեալից», «Բավարիայից» և «Յուվենտուսից» բացի 27-ամյա դանիացուն ցանկանում է ձեռք բերել նաև ֆրանսիական ՊՍԺ-ն: Փարիզցիները մտադիր են Էրիկսենին գնել մրցաշրջանի ավարտից հետո, երբ նա ազատ գործակալ կդառնա։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ընդ որում, ՊՍԺ-ն պատրաստ է ամռանը հրաժեշտ տալ կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին և Յուլիան Դրաքսլերին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» մտադիր է ձեռք բերել էրիկսենին արդեն ձմռանը, բայց եթե ֆուտբոլիստը ամռանը հեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով, ավելի մեծ շանսեր կունենա թիմերից մեկի հետ ձեռնտու պայմանագիր կնքելու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ