Սպորտ

Էրիկսենը չի կարող միանալ Ռեալին, եթե Իսկոն ու Մարիանոն չհեռանան. Marca

Ֆլորենտինո Պերեսի ուշադրության կենտրոնում պահելով Կիլիան Մբապեին, այնուամենայնիվ ձմռանը նոր պայմանագրեր չի կնքի, մինչև որոշ ֆուտբոլիստներ չհեռանան ակումբից։ «Արքայական» ակումբը իր հիմնական թիմի կազմում ունի 25 ֆուտբոլիստներ, և չի կարողանա նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, առանց որոշներից բաժանվելու։ Չհաշված Ռոդրիգո Գոեսի, որը հանդես է գալիս «Կաստիլիա»- կազմում։

«Ռեալ»-ը ձեռք չի բերի նոր ֆուտբոլիստներ , առանց բաժանվելու այն ֆուտբոլիստներից, որոնք սովարաբար խաղաժամանակ չեն ստանում, ինչպես ՝ Մարիանո Դիասը, Բրահիմ Դիասը և Իսկոն:

Անցած ամռանը 300 միլիոն եվրո ծախսելով նոր խաղացողներ ձեռք բերելու համար, Մադրիդում զգացողությունն այնպիսին պետք է լիներ, որ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու առաջնահերթության փոխարեն, ավելի շատ խաղաժամանակ պետք է տրամադրվի Լուկա Յովիչին, Ֆերլան Մենդիին և Ռոդրիգոյին: Այս մասին հաղորդումէ Marca-ն։

Այնուամենայնիվ, ակումբի ղեկավարությունում կան մարդիկ, որոնք կարծում են, որ թիմը պետք է Հունվարին ուժեղացվի ՝ Քրիստիան Էրիկսենին, Բրունո Ֆերնանդեսին կամ Դոննի վան դե Բեկին ձեռք բերելով:

Այս կարծիքը չի կիսում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, չնայած նա ցանկություն ունի ձեռք բերելու «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Պերեսը չի ցանկանում նոր ֆուտբոլիստներ հրավիրել ակումբ, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է Մբապեի վրա ՝ ցանկանալով նրա տրանսֆերային իրավունքը գնել հաջորդ ամռան ընթացքում։ Իսկ Զինեդին Զիդանը ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային։

«Ռեալի» ղեկավարները չեն կարծում, որ Մարիանոն և Բրահիմը ցանկություն կունենան հեռանալ ձմեռային պատուհանի ընթացքում, Իսկոյի հետ կապված մի փոքր այլ է դիրքորոշումը: Իսկոն հույս ունի, որ մինչև Եվրոպայի առաջնության սկսելը, կարող է վարձակալությամբ տեղափոխվել Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը, որ վերագտնի իր լավագույն մարզավիճակը և տեղ գտնի Իսպանիայի հավաքականի հիմնական կազմում։

Մադրիդցիները քաջ գիտակցում են, որ Ունայ Էմերին և Պեպ Գվարդիոլան ՝ «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչները, հետաքրքված են իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ