fbpx
Սպորտ

Էրիքսենը կժամանի Ինտերի ճամբար

Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիքսենին «Ինտերը» հրավեր է ուղարկել՝ եկող շաբաթ ժամանելու ակումբի ճամբար։

Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն։

Նշվում է, որ հրավերը խորհրդանշական է ու այն արվել է մրցաշրջանի նախապատրաստության ֆոնին։

Սակայն հավանականությունը շատ քիչ է, որ Էրիքսենը կարիերան կշարունակի։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը EURO-ի Ֆինլանդիայի դեմ խաղում ուշագնաց էր եղել ու ընկել էր խոտածածկին։ Հետո պարզվեց, որ Էրքիսենի մոտ սրտի կանգ է գրանցվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ