Զինված Ուժեր
12:10 23/09/2019

Երիտասարադներին պատահական եմ հանդիպել Եռաբլուրում․ ՊՆ խոսնակը պատասխանել է Ավետիսյանի հայտարարությանը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-յան էջի միջոցով պարզաբանում է ներկայացրել «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի հրապարակած լուսանկարի և գրառման առթիվ։

«Պարզաբանում.

Ես որպես անհատ և որպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար մշտապես այցելում եմ եռաբլուր, դա անում եմ ոչ միայն ղեկավարության հետ այլ նաև առանձին, օրվա ցանկացած ժամին: Ես երբեք որևէ առիթով որևէ ներքաղաքական գործընթացի չեմ խառնվել և չեմ խառնվում, քանի որ երդում եմ տվել ծառայել Հայրենիքիս. Հայաստանի Հանրապետությանը: Այդ ծառայությունը չի ճանաչում որևէ քաղաքական գույն ու կողմնորոշում: Հաշվի առնելով այդ ամենը և ի տարբերություն այն մարդկանց ու սպաներին, որոնք մոռացել են, որ ծառայության ժամանակ պետք է ծառայել առանց քաղաքական բաժանումների, ես եռաբլուր այցելած երիտասարադներին պատահական հանդիպել եմ Եռաբլուրում, նախկինում չեմ հանդիպել որևէ անգամ, որևէ այլ ակցիայի նրանց հետ չեմ մասնակցել: Նրանց մոտ չեմ տեսել որևէ քաղաքական լոզունգ, խոսք, պաստառ: Նրանց հետ մոմ եմ վառել մեր հերոսների գերեզմաններին: Բոլոր հերոսների, նորից առանց որևէ երանգավորման: Մոմավառությունը եղել է առանց որևէ քաղաքական խոսքի, կոչի, լոզունգի ու առանց որևէ մեկի անուն հնչեցնելու:

ՀՀ ՊՆ-ը և ես միշտ ողջունել ենք ու ողջունում ենք երիտասարդների անկեղծ հայրենասիրական մղումները, եռաբլուրը բաց է բոլորի համար, քանի որ այնտեղ քաղաքականություն չի կարող լինել», – գրել է խոսնակը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավետիսյանը գրառում էր կատարել, որում գրել էր, որ դավեր են նյութվում ՊՆ վերնախավում։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ