fbpx
Սպորտ

Երջանիկ եմ աշխարհի լավագույն ակումբի հետ պայմանագիր կնքելու առթիվ. Մենդի

Ֆերլան Մենդին մեկնաբանել է իր  տեղափոխությունը «Ռեալ».

«Երջանիկ եմ աշխարհի լավագույն ակումբի հետ պայմանագիր կնքելու առթիվ: Ուրախ եմ, որ միանալու եմ մեծագույն մարզչին, որն ինձ կօգնի աճ գրանցել:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել «Լիոնի» նախագահին, անձնակազմին, երկրպագուներին և թիմակիցներիս այս 2 տարիների համար: Ձեզ ամենալավն եմ մաղթում:

Կցանկանամ նշել նաև իմ ընտանիքի, մարզիչների և բոլոր այն մարդկանց մասին, ովքեր օգնել են ինձ»,- գրել է Մենդին «Թվիթերում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ