«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը տևական ժամանակ անց ընկերական խաղի է մասնակցել իր թիմի կազմում, մեկնաբանել է իր՝ խաղադաշտ վերադարձը, հաղորդում է armsport.am-ը։
«Երջանիկ եմ վերադառնալ»,- գրել է Ռոնալդուն իր ինստագրամյան էջում:
«Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Ռոնալդուն 45 րոպե է անցացրել դաշտում, բայց փոխարինվել է ընդմիջմանը՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով: Ֆուտբոլիստը խաղի ավարտից 8 րոպե առաջ լքել է մարզադաշտը:
ՄՅՈՒ-ի և «Ռայո Վալեկանոյի» միջև խաղն ավարտվել է 1-1 հաշվով: