fbpx
Հասարակություն

Երկար ժամանակով ջուր չի լինի ՀՀ մի շարք քաղաքներում և գյուղերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ի ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

  1. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղովի փողոցներ, Խ. Խաչատրյան, Վշտունու, Միրաքյան փողոցներ՝ նրբանցքներով, Շահումյանի 17-րդ փողոց՝ նրբանցքներով, Եղվարդի խճուղի, Ֆուչիկի փող. 1/3 և Նիկոյան 2 շենքեր;
  2. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածներ, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքեր, Իսակովի 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 50/7, 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 շենքեր, Տիչինայի փողոց, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, 1-ին փակուղի և 34 շենք, Ծերենցի փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքներ և 3, 5, 7, 7ա շենքեր, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6 շենքեր, Մանուկյան փողոցի 2, 4, 6, 8, 10 շենքեր, Ռ. Մելիքյան փողոց և 2ա, 2/2, 2/3 շենքեր, Ջիվանի փողոց և 11/1 շենք, Միքայելյան փողոցի 1, 3 շենքեր, Շահումյանի 12 փող. (Հովնաթանի փող.), 13 փող. (Վեգների փող.) և 1-ին նրբանցք (Քեսաբցիների փող.), 14 փողոց և 1-ին նրբանցք, 16-րդ և 17-րդ փող.-ներ, Քուչակի, Միրաքյան, Օտյան փողոցներ, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու փողոցներ, Իսակովի պողոտա, Հաղթանակ գյուղի 1-ին փողոց՝ նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցներ, «Ագաթ» գործարան, «Դուստր Մարիաննա» ընկերության;
  3. Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղեր և հանրային բաժանորդներ,
  4. Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Խաչփառ և Ազատաշեն գյուղեր և հանրային բաժանորդներ:
  5. Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղ:

Նաև վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 7:00-22։00 կդադարեցվի՝

  1. Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Վարսեր,
  2. Կոտայքի մարզի Ջրառատ գյուղերի ջրամատակարարումը:

Իսկ ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի

  1. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի՝ Միքայելյան, Զոր. Անդրանիկի, Գր. Նարեկացի, Արծրունի Եղբայրների, Շահումյան, Սայադյան, Պետրոսյան, Դեմիրճյան, Զարգարյան, Սարալանջային փողոցների, 3-րդ մաս թաղամասի ջրամատակարարումը:

Նաև ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 10.00-ն կդադարեցվի

  1. Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ բացառությամբ Սյունիք և Աճանան բնակավայրերի և Գործարանային փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ