fbpx
Աշխարհ

Բայդենը Բելառուսի իշխանությունների նկատմամբ երկարացրել է պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկարացրել է պատժամիջոցների ռեժիմը Բելառուսի իշխանությունների նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Բելառուսի կառավարության առանձին անդամների և այլ անձանց գործողություններն ու քաղաքականությունը, ինչպես նաև բելառուսական ռեժիմի վնասակար գործունեությունն ու նախկինում արված չարաշահումները շարունակում են ոչ սովորական և չափազանց մեծ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար»,-ասվում է Բայդենի կողմից ստորագրված հրամանագրի տեքստում, որը հրապարակում է Սպիտակ տունը:

 

«Ուստի ես որոշել եմ, որ անհրաժեշտ Է շարունակել արտակարգ դրությունը երկրում, որը Բելառուսի նկատմամբ հայտարարվել է նախագահի 13405 հրամանագրով»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Բելառուսի դեմ ամերիկյան պատժամիջոցները սահմանվել են նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի կողմից 2006 թվականին: 2006 թվականի հունիսի 16-ին ԱՄՆ-ի Կոնգրեսին հղված ուղերձում Բուշը կարգադրել է սառեցնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ բելառուսցի ինը այլ բարձրաստիճան պաշտոնյանների ֆինանսական հաշվիները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելել է նրանց հետ որեւէ գործարք կատարել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ