Գիտություն

Երկաթե կոստյումով գյուտարարը թռչել է նեղուցի վրայովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բրիտանացի Ռիչարդ Բրաունինգը թռչել է Սոլենտի նեղուցով իր ստեղծած կոստյումով:Այս մասին գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ նա հաղթահարել է 1 կմ 300 մետր, և սա ամենաերկար ճանապարհն է, որ նա մինչ այժմ անցել է այս հանդերձանքով։

Բրաունինգը սկսելէ Լիմինգթոն քաղաքի Հերստ դղյակից և վայրէջք կատարել Ուայթ կղզու Ալբերտ ամրոցում։ Գյուտարարն իր հետ նամակ է ունեցել, որը նա հաջողությամբ հասցրել է տեղ: Նրան դրա համար պետք է եկել շուրջ 1 րոպե՝ դատելով հանդերձանքի տեխնիկական բնութագրերից:

Տեղեկությունների համաձայն՝ հանդերձանքն ունի հինգ գազատուրբինային շարժիչ, դրանք տալիս են 1000 ձիաուժ հզորություն և թույլ են տալիս հասնել ժամում մինչև 89 կիլոմետր արագության: Նշենք,որ հանդերձանքը կոչվում է Gravity (Ձգողականություն)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ