fbpx
Երևան
13:50 08/07/2019

«Երկիր ծիրանիի» նախկին անդամը մի քանի հոգու հետ «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց. Կարապետյան

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական մուտքի մոտ լցնելով ինչ-որ տեղից բերված աղբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Չգիտեմ, թե որքանով են քաղաքացիները ճիշտ հասցե ընտրել իրենց բողոքի համար, քանի որ հայտնի է, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն է ըստ պայմանագրի համարվում աղբահանության օպերատորը։ Աղբահանության նորաստեղծ համայնքային հիմնարկը կոչված է ապահովել քաղաքի մաքրությունը հիմնական օպերատորի անկարողության դեպքում, և հիմնարկը հիմա համալրվում է անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսով։ Մոտ օրերս Երևան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, իսկ մի քանի շաբաթից կժամանի աղբատար մեքենաների մի մասը, որը զգալիորեն կթեթևացնի աղբահանության հարցը։ Ընդհանուր, ինչպես հայտնի է, գնվել է 24 մեքենա, ևս 10-ի գնումը ընթացքի մեջ է։

Առկա անբավարար վիճակը ստեղծվել է տարիների ընթացքում և պատճառները բազմապիսի են։ Այնուհանդերձ, ևս մեկ անգամ հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարության համար և խնդրում ենք զինվել համբերությամբ։ Աղբի խնդրի լուծումը շատ մոտ է», – գրել է մամուլի խոսնակը։

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին…

Geplaatst door Hakob Karapetyan op Maandag 8 juli 2019

Հիշեցնենք՝ այսօր մի խումբ քաղաքացիներ Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ մուտքի դիմաց աղբի տոպրակներ նետելով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ