fbpx
Գիտություն

11:30 9/6/2019

Երկիր մոլորակին հսկա երկնաքար է մոտենում

Եվրոպայի տիեզերական գործակալությունը հրապարակել է ամենավտանգավոր տիեզերական օբյեկտների ցանկը: Այդ ցանկում 4-րդը 2006 QV89 անունով երկնաքարն է, որը շարժվում է դեպի Երկիր մոլորակ:

Հավանականությունը, որ այս տարի երկնաքարը կբախբվի մեր մոլորակին հավասար է 1/7000-ի: Մասնագետների հաշվարկներով՝ այն 7 մլն կմ հեռու կանցնի մոլորակից: Դա կարող է տեղի ունենալ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին:

Այս երկնաքարը հայտնաբերվել էր 2006 թվականի օգոստոսի 29-ին: Մոլորակի հետ երկնաքարերի բախման դեպքերը շատ հազվադեպ են, սակայն հայտնի է 1908 թվականին գրանցված դեպքը, երբ Ռուսաստանի Ենիսեևյան երկրամասում ընկած տունգուսյան երկնաքարը, որը շուրջ 2000 քառակուսի կիլոմետր անտառ ոչնչացրեց:

Վերեվ