«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլոս Ալենյայի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Տոտենհեմը» կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին։ Դիտրակվում է, որ Ալենյան երկար ժամանակով կփոխարինի Քրիստիան Էրիկսենին։ Վերջինիս պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում: Ամենայն հավանականությամբ դանիացին ձմռանը կհեռանա լոնդոնյան ակումբից։
Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմը» դեռ ամառվանից ցանկանում էր ձեռք բերել Ալենյային, սակայն համաձայնություն ձեռք բերել չի հաջողվել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում:
21-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում ներգրավվել է «Բարսելոնայի» հանդիպումներում, սակայն Լիոնել Մեսսիի ապաքինումից հետո դադարել է լինել մեկնարկային կազմում:
Ալենյան չի ընդգրկվել նաև կատալոնական ակումբի հայտացուցակում «Էյբարի»դեմ Պրիմերայի խաղի համար։