Հասարակություն

Երկնքից ուժ տվեք մեզ․ Արամ Սարգսյանի ուղերձը՝ Սպարապետի ծննդյան օրվա առթիվ

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Պահքի այս օրերին սրտանց աղոթում եմ Տիրոջը քո ու Եռաբլուրի քո զորքի հոգիների հանգստության համար:

Չնայած այս իրականության մեջ, ի տարբերություն մեզ, միայն ձեր հոգիներն են հաղթած ու հպարտ:

Վազգեն ջան, ախպերս, շնորհավոր: Ներեք մեզ և երկնքից ուժ տվեք, որովհետև դու գիտես և ես էլ հավատում եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու»:

Նշենք, որ մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ