Կյանքի 120-րդ տարում մահացել Է աշխարհի ամենատարեց կինը՝ ճապոնուհի Կանե Տանական։ Նա նաև համարվում էր Երկրագնդի ամենատարեց բնակիչը Գինեսի ռեկորդների գրքի վարկածով, որը այս տարի նշել է իր ծննդյան 119-րդ տարին: Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ նա ապրում էր Ֆուկուոկայի պրեֆեկտուրայի ծերանոցում և հակաքովիդային սահմանափակումների պատճառով գործնականում հնարավորություն չի ունեցել հանդիպելու հարազատների հետ: