fbpx
Աշխարհ

20:10 19/7/2019

Երկրաշարժ Աթենքում․ քաղաքացիները հավաքվել են փողոցներում

Այսօր 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում։ Էպիկենտրոնը եղել է մայրաքաղաք Աթենքից ոչ մեծ հեռավորության վրա՝ ընդամենը 26 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Այս մասին հայտնել են եվրոպական և ամերիկյան սեյսմոլոգիական կազմակերպությունները։

Երկրաշարժի էպիկենտրոնն ընդամենը 2 կմ խորության վրա է եղել։

Մայրաքաղաքի բնակիչները լքել են տներն ու շինությունները, հավաքվել փողոցներում։

Վերեվ