Մարտի 17-ի գիշերը Իտալիայում հարավում գտնվող Կալաբրիա շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը 3,9 բալ ուժգնությամբ է եղել, այս մասին հայտնում է Իտալիային Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ինստիտուտը:
Սեյսմոլոգների կողմից գրանցվել է ավելի քան 10 ցնցում, իսկ էպիկոնտրոնը գտնվել է Տիրենյան ծովում` Կալաբրիայի արևմտյան ափի մոտ: Երկրաշարժը գրանցվել է երկրի մակերևույթից 33 կմ խորության վրա:
Տատանումները զգացվել են Իտալիայի տարբեր բնակավայրերում:
Մարզային հրշեջ ծառայությունները հայտնում են, որ զոհեր և վիրավորներ չկան: