Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Բալի կղզուց դեպի հարավ, երեքշաբթի գրանցվել է 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սուրաբայա քաղաքից 291 կիլոմետր դեպի հարավ – արևելք: Դա մեծությամբ Ինդոնեզիայի երկրորդ քաղաքն է, որի բնակչությունը կազմում է մոտ 3 միլիոն:
Օջախը գտնվել է 100 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների, տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ այս պահին չեն ստացվել: