fbpx
Հասարակություն

Երկրի առջև ծառացած է ինքնիշխան պետության կայացման խնդիրը. Սարո Սարոյան

Սարո Սարոյանը Facebook-ում գրառում է կատարել: Նա նշել է, որ Հայաստանում առանց սեփական հատուկ ծառայություններ ստեղծելու և կայացնելու հնարավոր չէ տնտեսական կամ այլ զարգացում լինի և պետությունը կանգնած է ինքնիշխանության կայացման խնդրի առաջ:

Սարոյանը մասնավորապես գրել է.

«Մերօրյա վսեմաշուք ու պարզամիտ կառավարողնե՛ր, ձեր գիտելիքը, փորձը, շրջահայեցությունը չափազանց անբավարար է, որպեսզի կարողանաք Հայաստանի ինքնիշխանության մակարդակի բարձրացման խնդիրը լուծել։ Ինձ համար մի տրիվիալ ճշմարտություն, այն է՝ «առանց սեփական հատուկ ծառայություններ ստեղծելու ու կայացնելու երկրում չի կարող տնտեսական կամ այլ զարգացում լինել», դուք չկարողացաք այդ պարզ պնդումն անգամ ընկալել։

Հայկական գավառական շուստրիությամբ արտաքին աշխարհի հետ հարաբերվելը կատվի հետ մկան խաղն է հիշեցնում։ Պետության կառավարման գործը ամենից բարդ մասնագիտությունն է աշխարհում։ Այդ գործում խութերն այնքան շատ են, որ միայն յուրաքանչյուր բնագավառում դրական սելեկցիայի ապահովման միջոցով է հնարավոր պետության դեմ ծառացած մարտահրավերների դեմն առնել։ Մերիտոկրատական կառավարման ձեւը հենց դա է։

Ցավո՛ք, դուք որեւէ պատկերացում չունեք այդ ամենի մասին։ Տարիներ առաջ էներգետիկ ու այլ հզորությունների հանձնումը օտարին եղել է պետության ապազգային ղեկավարության ու իրապես ազգային հատուկ ծառայությունների չգոյության պայմաններում։ Հիմա եթե հավակնոտությամբ ստանձնել եք երկրի կառավարման գործը, ապա պարտավոր եք մեծ պատասխանատվությամբ իրացնել ձեզ վստահված լիազորությունները։

https://www.facebook.com/saro.saroyan.9/posts/3060270724008774

Ժողովրդի ունեցած կենսափորձը՝ կապված նախկին ապազգային ղեկավարության հետ, ձեզ որեւէ հնարավորություն չի թողնում երկրի ինքնիշխանության առկա վիճակը թողնել անփոփոխ ու չտեսնելու տալ երկրի առջեւ ծառացած հիմնական՝ ինքնիշխան պետության կայացման խնդիրը։

Այսօր գազի գինն է մարդկանց մտահոգության առարկան, վաղը մեկ ուրիշ նման խնդիր է լինելու։ Դրանից չեք փախչի։ Ու այսօր հիմքից չլուծելով պետության ինքնիշխանության հարցը՝ վաղը ենթակա եք լինելու ոչ թավշյա պատասխանատվության ու պատժի։ Քանզի կրկնակի թավիշ ոչ ոք ի զորու չի լինի կիրառել՝ քաղաքական ինքնասպանություն ոչ մի ուժ ապագայում պատրաստ չի լինի գործել։
Հ․Գ․ Ապրիլքսանչորսյան միջոցառումը հուշահամալիրում շատ լավն էր, ապրե՛ք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ