fbpx
Աշխարհ

Երկրի շուրջը տիեզերական աղբի ծավալը գնահատվել է ավելի քան 7 հազար տոննա

ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանն առաջատարներն են երկրաշուրջ տարածությունը տիեզերական աղբով աղտոտման չափերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հոդվածի հրապարակված թեզիսներում, որը պատրաստել են Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի աշխատակիցները: 

«Ուղեծրում աղբի զանգվածը (2017 թվականին այդ զանգվածը կազմել Է շուրջ 7,2 հազար տոննա) շարունակում Է աճել. վերջին երեք տարում այն աճել Է տարեկան մոտավորապես 100 տոննայով կամ շուրջ 2 տոկոսով»,- գրում են գիտնականները: 
«Տիեզերական աղբի քանակով առաջատարն ԱՄՆ-ն Է, երկրորդ տեղում Է Ռուսաստանը, իսկ երրորդում՝ Չինաստանը: Այս երկրներին Է բաժին ընկնում տիեզերական աղբի 93 տոկոսը: Տարեկան դրա ընդհանուր ծավալը մեծանում Է չորս տոկոսով»,- ասված Է թեզիսներում: 

Ամենից շատ տիեզերական աղբ Է գոյանում ուղեծրային ապարատների քայքայման և բախման պատճառով: Բացի այդ, ուղեծիրն աղտոտում են տանող հրթիռների՝ բանելուց անպետքացած աստիճանները և թափառքի բլոկները, արդեն չգործող արբանյակները, արձակման ժամանակ պոկված բեկորները: 

«2017 թվականի տվյալներով՝ երկրաշուրջ ուղեծրում Է գտնվում 10 սանտիմետրից ավելի մեծ չափի շուրջ 18 հազար օբյեկտ»,- նշված Է փաստաթղթում:
Փորձագետները նախազգուշացնում են, որ տիեզերական աղբի հետ բախումները կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ