fbpx
Առողջապահություն

Առողջապահության փոխնախարարը Սլովենիայում մասնակցել է Առողջապահության համաշխարհային համաժողովին

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եռօրյա այցով գտնվում է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում, որտեղ մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում բնակչության առողջության բարելավմանը և բարեկեցությանը հասնելու գործընթացի առաջընթացին նվիրված տարածաշրջանային բարձր մակարդակի համաժողովին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են երկրներում առողջության ցուցանիշների տարբերությունների կրճատման գործընթացը, այդ նպատակին հասնելու նոր ուղղություններն ու հնարավորությունները: Միաժամանակ, մշակվել է առաջիկա 10 տարվա համար առողջության հանդեպ արդարացի վերաբերմունքի ապահովման եվրոպական օրակարգ` հաշվի առնելով երեք հիմնական նպատակները. առողջ և բարեկեցիկ պայմանների ստեղծում, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի արագացում, իրավիճակի վրա ազդեցություն ունենալու հնարավորություն:

Արդյունքում, երկրներն ընդունել են «Առողջապահական ծառայությունների հասանելիության հավասարություն» Լյուբլյանայի հայտարարագիրը:

Այցի ընթացքում Լենա Նանուշյանը հանդիպել է Սլովենիայի Հանրապետության առողջապահության նախարար Ալես Սաբեդերին: Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները և հնարավոր հորիզոնական կապերը` առողջապահական հասարակական կազմակերպությունների միջև:

Հանդիպումներ են կայացել նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առողջության համապարփակ հասանելիության, շրջակա միջավայրով պայմանավորված առողջության բարելավման, սոցիալական հարցերի վերաբերյալ համագործակցության զարգացման ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ