fbpx
Սպորտ

Բարսայի երկրպագուները դժգոհել են Լապորտայից ու վիրավորել նրան

Երեկ Կատալոնական «Բարսելոնան» հերթական միավորները կորցրեց Լա Լիգայում՝ ոչ-ոքի խաղալով «Օսասունայի» հետ խաղում։

Հանդիպումից հետո «Բարսայի» երկրպագուներն իրենց բողոքն են արտահայտել ակումբի նախագահ Ժոան Լապորտայի նկատմամբ, իսկ որոշները նրա հասցեին տարբեր վիրավորական արտահայտություններ են հնչեցրել։

Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Նշվում է, որ Լապորտան փորձել է ինչ-որ կերպ արձագանքել իր հասցեին հնչող մեղադրանքներին, բայց կարճ ժամանակ անց հեռացել է մարզադաշտից։

Նշենք, որ «Բարսելոնան» զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի ընդամենը 8-րդ հորիզոնականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ