Սպորտ

Բարսելոնայի երկրպագուները սպասում են, որ մենք նվաճենք այդ գավաթը. Սետիեն

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ խաղից իր սպասելիքներով:


Մարզիչը հայտնել է, որ իրենք Պորտուգալիա են ժամանել բարձր տրամադրությամբ:

«Մտադիր ենք դուրս գալ խաղադաշտ և պայքարել հաղթանակի համար: «Բարսելոնայի» համար շատ կարևոր է հաղթանակը Չեմպիոնների լիգայում: Երկրպագուները սպասում են, որ մենք նվաճենք այդ գավաթը:

Մեսին կօգնի մեզ հաղթել «Բավարիային»: Ակումբը լավ մարզավիճակում է և խաղալու է միայն հաղթելու համար»,- ասել է Սետիենը:


Այս մասին հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Հայտնենք, որ խաղը տեղի կունենա օգոստոսի 14-ին Երևանի ժամանակով 23:00-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ