Առողջապահություն

Երկու գրախանութ գրքեր է նվիրել «Գոլդեն փելեսում» մեկուսացված քաղաքացիներին

Epigraph և Նոյյան տապան գրախանութները գրքեր են նվիրել «պարտադրված» հանգստի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Վստահ ենք, որ ժամանակն ավելի բովանդակալից կանցնի: Շնորահակալ ենք նման նախաձեռնության համար»,-նշել է խոսնակը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակի կասկածանքով 31 ՀՀ քաղաքացի է մեկուսացվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:

Epigraph և Նոյան տապան գրախանութները գրքեր են նվիրել «պարտադրված» հանգստի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Վստահ ենք, որ ժամանակն ավելի բովանդակալից կանցնի: Շնորահակալ ենք նման նախաձեռնության համար :)

Geplaatst door Alina Nikoghosyan op Maandag 2 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ