fbpx
Աշխարհ

Երկու շաբաթում մեկ միլիոն երեխա լքել է Ուկրաինան

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման օրից ի վեր՝ փետրվարի 24-ից Ուկրաինան լքել են մեկ միլիոն երեխաներ։

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է UNICEF-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը։

Նա նշել է, որ իրենք աշխատում են այն երեխաների ու մայրերի հետ, որոնք շարունակում են գտնվել հակամարտության գոտում։

Նրա խոսքով՝ UNICEF-ը դեղորայք է մատակարարելու Ուկրաինայի 5 շրջանների 22 հիվանդանոցներ, որի շնրոհիվ 20 հազար երեխաներ ու մայրեր հասանելիություն կունենան դեղերի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ