fbpx
Հասարակություն

Իռլե Կոխ․ Երրոր Ռեյխի ամենասարսափելի կերպարներից մեկը

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Նացիստական հանցագործների շարքում կային նաև ոչ պակաս դաժանություններով աչքի ընկնող կանայք:

Նկարում պատկերված է Երրոդ Ռեյխի ամենասարսափելի կերպարներից մեկը՝ «Բուխենվալդի հրեշ» մականվամբ հայտնի Իլզե Կոխը: Նրա ամուսինը՝ Կառլ-Օտտո Կոխը Բուխենվալդի և Մայդանեկի համակարգողն էր:

Իլզե Կոխը անձամբ էր ընտրում մահապատժի ենթակա կալանավորներին: Նա նաև անձամբ էր մասնակցում ճամբարում տեղի ունեցող խոշտանգումներին: Հենց նրան են վերագրվում մարդկային կաշվից տարատեսակ իրեր պատրաստելու մեղադրանքները:

1947թ. նա ձերբակալվում է ամերիկացիների կողմից: Հետագայում՝ 1951թ. Արևմտյան Գերմանիայի դատարանը նրան ցմահ ազատազրկման է դատարապարտում:

Բանտում էլ՝ 1967թ. սեպտեմբերի 1-ին Կոխը ինքնասպան է լինում»:

https://www.facebook.com/photo.php?fbid=2630348450347746&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ