fbpx
Կառավարություն

Երրորդ սեռի որևէ վարչություն կամ բաժին չենք ունենալու. Բաթոյան

Կառավարություն է ուղարկվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը։ Այս մասին այսօր՝ հրավիրված ասուլիսի ժամանակ, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա նշեց, որ նախագիծն ունի նախարարության ստորաբաժանումների միջև փոխհամագործակցությունն ապահովելու նպատակ, և այս կառուցվածքային փոփոխությունը կարող է ունենալ լուրջ բովանդակային փոփոխության ազդեցություն, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

«Նախատեսում ենք ստեղծել երկու նոր վարչություն՝ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ: Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունը և հաշմանդամների ու տարեցների հիմնահարցերի վարչությունները միաձուլվում են և վերակազմավորվում են հավասար հնարավորությունների ապահովման վարչություն: Նախարարության սոցիալական աջակցության վարչության՝ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը և ժողովրդագրության բաժինը հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումից կդառնան ժողովրդագրության, ընտանիքի և սոցիալական երաշխիքների վարչություն։ Երրորդ սեռի որևէ վարչություն կամ բաժին չենք ունենալու»,-ընդգծեց նախարարը:

Ստեղծվելիք երկու մեծ մասնագիտական հարթությունները, Բաթոյանի խոսքով, փոփոխությունների կենթարկվեն, նոր մասնագետների կկարողանան ներգրավել, և աշխատանքի արդյունավետությունը կբարձրացնեն:

«Ամենակարևոր փոփոխությունը, որ ուզում եմ նշել՝ մենք նախատեսում ենք ստեղծել սոցիալական ազդեցության գնահատման և հետազոտության վարչություն և մեկ միասնական ինտեգրված վարչություն, որ միավորելու է զբաղվածության գործակալությունը, սոցիալական աջակցության ծառայությունը և սոցիալական ապահովության ծառայությունը: Սա ևս մեզ կօգնի, որ այդ փոխկապակցվածությունը լինի»,-նշեց Բաթոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ