Հասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գյուլբենկյան փողոցում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում 2020 թվականի օգոստոսի 26-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:


Փոփոխության արդյունքում Գյուլբենկյան փողոցի առանցքային գծանշումը Սունդուկյան փողոցից Համբարձումյան փողոցի ուղղությամբ երթևեկության դեպքում Սունդուկյան-Ավետիսյան հատվածում կտեղափոխվի փողոցի դեպի աջ կողմը, իսկ Ավետիսյան-Համբարձումյան հատվածում՝ դեպի ձախ կողմը, ինչպես և փողոցի նշված կողմերում կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառը:


ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ