fbpx
Երևան

Երթուղիները այսուհետ կաշխատեն անխափան. Էլբակ Թարփոշյան

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երթուղու վարորդների բողոքին, որն ուղղված է տեսախցիկների տեղադրման դեմ.

«Մենք 2 մեքենայի վրա տեղադրել ենք սարքավորումներ, ինչն ընդամենը թյուրըմբռնման տեղիք է տվել: Ես հավաստիացնում եմ, որ հաջորդիվ երթուղիները կաշխատեն անխափան, քանի որ մեր մոտ նախադեպը չի եղել քաղաքային տրանսպորտի մեջ, և վարորդն ինքն, անձնավորված դաշտով պայմանավորված, այդ ամենը չէր պատկերացնում»:

Նա նշեց, որ վարորդները պետք է հասկանան և հասկանում են, որ սա իրենց աշխատանքի հետ կապ չունի:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին նշեց, որ իրենք տեղյակ են, որ խնդիրներ կան կուտակված և դրանց լուծումներ են տրվում.

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է ստացել, որ քաղաքապետարանը վայր չի նախատեսել, որտեղ վարորդները կարողանան իրենց անձնական կարիքները հոգալ: Մենք կարող ենք վարորդին ղեկին ծխելու համար տուգանել: Քաղաքացիներն առաջին հերթին բողոքում են, որ վարորդները կոպիտ են խոսում, թրաշված չեն»:

Հիշեցնենք, որ այսօր Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ, ի նշան բողոքի, հրաժարվել են դուրս գալ երթուղի: Վարորդները բողոքում են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրման դեմ:

Աղբյուրը՝ shantnews.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ