fbpx
Աշխարհ

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում վառվել է Սրբագործ կրակը (տեսանյութ)

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հայտնվել է Սուրբ կրակը: Պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը կրակը փոխանցել է հավատացյալներին, որոնք վանկարկում էին «Քրիստոսը Հարություն առավ»:

Հավատացյալները Սուրբ կրակից վառել են 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան: Աստվածային կրակի մասնիկները այնուհետև տարածվում են ամբողջ աշխարհում:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հազարավոր ուխտավորներ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում էին Սուրբ կրակի հայտնվելու արարողությանը:

«Սրբազան կամ Սուրբ կրակը» տարին մեկ անգամ`ուղղափառների Զատկի նախօրեին, վառվում է Փրկչի տաճարում: Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ ժամանել են Երուսաղեմ, որպեսզի ականատես լինեն արարողությանը: Սրբազան կրակն անվանում են «ճշմարիտ լույս», այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ