fbpx
Իրավական
16:23 23/10/2019

Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ․ Արա Բաբլոյան

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությունը տևել է մոտ երեք ժամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ինքը՝ Բաբլոյանը:

Խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին՝ Ա. Բաբլոյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը Սահմանադրություն, օրենք չի խախտել։

«Ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել, ես կարող եմ մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ։ Այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»,-ասաց Բաբլոյանը։

Գործի հանգուցալուծման մասին նա ասաց, որ եթե ինքը մեղավոր լինի, պատրաստ է պատիժը կրելու։

«Ուզում եմ ժողովրդին հայտարարել, որ ես օրինապահ եմ, այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, ինչ որ անում եմ, անում եմ օրենքով, մանավանդ պաշտոնի ժամանակ»,-ասաց նա։

Հարցին՝ արդյոք սա համարում է քաղաքական հետապնդում հարցին նա պատասխանեց հակիրճ. «Ես ավելի բարձր եմ համարում ինձ այդ ամեն ինչից»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ