fbpx
Խորհրդարան

Ես առաջնորդվել եմ բացառապես օրենքով. Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Պատգամավորը անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտնած այն մտահոգությանը, թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպանության հանձաժողովի ղեկավարը համապատասխանում է նվազագույն պահանջներին.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ պատասխանել է վարչապետի մտահոգությանը, ավելին, քան ասել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և իմ գործընկերները, ես ասելու ոչինչ չունեմ: Ես առաջնորդվել եմ բացառապես օրենքով, որևէ դրույթ չեմ խախտել: Ավելին, ես թույլ եմ տվել, որ այդ անձնավորությունն իր ելույթը ավարտի»:

Լրագրողի այն հարցին, թե ինչու Նաիրա Զոհրաբյանը այդպես չխոսեց նաև Միքայել Մելքումյանի հետ, ով ևս շեղվել էր հարցի օրակարգից, պատգամավորը պատասխանեց.

«Դուք շատ լավ հասկանում եք հարցի զգայունությունը, շատ լավ հասկանում եք, որ նման հարցեր չի կարելին այդպես կազմակերպված ձևով բերել և փորձել էպատաժ սարքել և հայտարարել, որ այսօր այստեղ պատմություն ենք կերտում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ